ՂԱԿ-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵԱՀԿ ՄԽ ԱՅՑԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) ակտիվիստները նախօրեին պիկետ ան անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ շենքի առջեւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ)եւ Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ: Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ միջնորդների նախատեսած այցի դեմ: Ինչպես նշվում է պիկետի բանաձեւում, «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չպետք է մեկնեն այնտեղ Հայաստանի տարածքով»: Չարտոնագրված ակցիայի սկսվելուց 10 րոպե հետո ԱԳՆ շենքին են մոտեցել ոստիկանական ջոկատները եւ ցրել են պիկետի մասնակիցներին: ՂԱԿ-ի մի քանի անդամներ կալանվել են, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---