ԵԱՀԿ ՄԽ-Ն ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԻՐ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական են գնահատում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան իր այցի արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան` Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան այցի ընթացքում «տեղի են ունեցել շատ օգտակար հանդիպումներ, կարգավորման հարցերի խորացված քննարկումներ, այդ թվում եւ բարձր մակարդակի»: Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը օգոտոսի 23-ին Մոսկվայում եւ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում, ՄԽ համանախագահները, հավանաբար, կհանդիպեն, ընդ որում գուցե եւ ոչ լրիվ կազմով: Յու.Մերզլյակովը բացատրել է դա արձակուրդների ժամանակաշրջանով եւ միեւնույն ժամանակ ավելացրել է, որ միջնորդները նախատեսում են առաջիկա հանդիպումների նախապատրաստական աշխատանքներ տանել էլեկտրոնային փոստի օգնությամբ: Դիվանագետը հաղորդել է, որ մինչ ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպումը այլ հանդիպումներ կողմերի մասնակցությամբ չեն նախատեսվում: «Սակայն ես չեմ բացառում, որ եթե կողմերը ունենան նման հանդիպման անհրաժեշտություն, ապա նրանք կարող են որոշել դա եւ խնդրել նման հանդիպման մասին»,-ավելացրել է նա: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով խաղաղ պայմանագրի նախապատրաստաման հնարավորության եւ ժամկետների մասին` Յու.Մերզլյակովը ասել է.«Լուրջ չէ, երեւի, խոսելը մեկ ամսավա ընթացքում համաձայնության մասին, քանի որ դա մեկ ամսվա աշխատանք չէ, ընդ որում պատվիրակությունների ընդլայնված կազմով: Իսկ եթե կողմերը ցանկանան հանդես գալ համատեղ հայտարարությամբ կամ հռչակագրով, դա կարելի է քննարկել: Սակայն դեռեւս այդ մասին, որքանով ես հասկանում եմ, խոսք չկա»: Նրա խոսքերով, հայտարարության կամ հռչակագրի ընդունումը կամ չընդունումը Կազանում կայանալիք հանդիպման արդյունքում կախված է միայն հակամարտության կողմերից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---