ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՆ 1 օգոստոսի 2005 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վերին Յուրտ (Սոչիի Խոստայի շրջան) գյուղի բնակիչները որոշել են պաշտոնական նամակ ուղարկել քաղաքային վարչակազմի ղեկավարներին եւ այդ քաղաքի իրավապահ մարմիններին` վրդովմունք հայտնելով բարբարոսական ակտով, որը տեղի է ունեցել գյուղի գերեզմանոցում եւ պահանջելով շուտափույթ միջոցներ ձեռնարկել մեղավորներին գտնելու եւ պատժելու համար: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Վերին Յուրտ գյուղի բնակիչների հավաքը տեղի է ունեցել հուլիսի 31-ի երեկոյան գյուղի գերեզմանատանը բարբարոսների գործած ավիրածությունների կապակցությամբ` ավիրվել է 29 գերեզման (28 հայկական եւ 1 ռուսական): Գյուղացիների հավաքը տեղի է ունեցել Խոստայի շրջանի ղեկավար Իգոր Սելեզնյովի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ Սոչիի «Սեւան» հայկական համայնքի ղեկավարության մասնակցությամբ: Ինչպես նշել է իր ելույթում Իգոր Սելեզնյովը, ներկայումս գործը քննվում է եւ իրավապահ մարմինները ունեն «նկատառումներ», որոնք թույլ կտան գտնել մեղավորներին: Ըստ Խոստայի շրջանի ղեկավարի, քաղաքային բյուջեն իր վրա կվերցնի հասցված նյութական վնասի փոխհատուցումը: Հիշեցնենք, որ 2005 թ. հուլիսի 29-ին Խոստայի շրջանի ներքին գործերի բաժինը հայաբնակ Վերին Յուրտ գյուղի բնակիչներից հաղորդագրություն է ստացել, որ ավանից 5 կմ այն կողմ լեռնային մասում գտնվող գերեզմանոցում ավերվել են մեծ քանակությամբ գերեզմաններ, հաղորդում է «Երկրամաս» թերթը: Զննման ընթացքում հայտնաբերվել են 29 ավիրված գերզմաններ, որոնց մեծ մասը հայկական էին: Քանդված տապանաքարերից յուրաքանչյուրի վրա գրավծ էր «Շիզոֆրենիա»: Ենթադրաբար գերեզմանները քանդվել են կինով, կամ մեկ այլ ծանր առարկայով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը Նրանք անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Նա խոսել է բանկի, նորագույն տեխնոլոգիաների և հաճախորդների միջև կապի մասին ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին առնչվող հարցեր Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների |