ՍԿՍՎԵԼ Է ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑՆ ԷՍՏՈՆԻԱ

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեեմբերի 7-ին, պաշտոնական այցով Էստոնիա է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ երկրի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Սա հայ-էստոնական հարաբերությունների պատմության մեջ նման որակի առաջին այցն է: Այցն իրականացվում է ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության հարաբերությունների զարգացման ծրագրի շրջանակներում (IPAP): Այցի ծրագրում նախատեսված են բանակցություններ Էստոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաակ Իերյույուտի եւ Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ալար Լանեմանի հետ: Քննարկվող հարցերի թվում է` երկու երկրների ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու բովանդակությունը, տարածաշրջանային գործընկերությունը եւ Էստոնիայի ու Հայաստանի զինվորականների մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Հայաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերի 8-ին կայցելի Տարտույում գտնվող Բալթիական ռազմական քոլեջ, իսկ սեպտեմբերի 9-ին կստորագրի երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին համատեղ հուշագիր: Այնուհետեւ Ս. Սարգսյանը կայցելի Տալինում գտնվող հայկական եկեղեցի եւ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---