ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԸ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՍԱՐ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՆ»

PanARMENIAN.Net - Շուտով Ադրբեջանը կդառնա տարածաշրջանի առաջատար երկիրը եւ կպահպանի այդ տիտղոսը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեր ռազմական ուժը պետք է հավասար լինի Հայաստանի պետական բյուջեին»,-նշել է նա: «Ադրբեջանը ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում: Մենք գերազանցում ենք Հայաստանին ղարաբաղյան հարցում: Մեր հարաբերությունները հարեւանների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»,-հավաստիացրել է Ի.Ալիեւը: Նրա խոսքերով, 2006, 2007 եւ 2008 թվականներին տեղի կունենան իրադարձություններ, որոնք ուժգին խթան կհանդիսանան Ադրբեջանի տնտեսության զարգացման համար: Իր ելույթի ավարտին նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի ժողովրդավարացումը կարեւոր նշանակություն ունի.«Որտեղ չկա ժողովրդավարություն, այնտեղ չի կարող լինել զարգացում», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---