Ս.Ման.Հավատում եմ, որ Երեւանն ու Բաքուն կկարողանան միաժամանակ հաղթանակած դուրս գալ բանակցություններից

PanARMENIAN.Net - Վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում դադար է նկատվում, սակայն դա կապված չէ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանը: Նրա խոսքերով, ներկայումս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուշադրությունը սեւեռված է այդ երկրներում կայանալիք ընտրությունների վրա: «Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից եւ Հայաստանում կայանալիք հանրաքվեից հետո»: Չնայած, որ կողմերը հստակորեն հավատարիմ են մնում բանակցություններում իրենց որդեգրած դիրքորոշումներին, ասել է Ս.Մանը, միջնորդները նշում են բանակցային գործընթացի բարենպաստ մթնոլորտը: «Եթե երկու կողմերը ավելի ստեղծագործաբար մոտենան հարցին, ապա մենք առաջ կշարժվենք»: Կարծիք հայտնելով Միջազգային ճգնաժամային խմբի կողմից ներկայացված խաղաղության վերաբերյալ առաջարկների մասին` ամերիկացի համանախագահը ասել է, որ «տարբեր գաղափարներ են ուսումնասիրվում»: Նշելով, որ բանակցություններում անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը, Ս.Մանը ավելացրել է.«Մենք դիտարկում ենք փոխզիջման տարբեր տարբերակներ: Ես հավատում եմ, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կկարողանան միաժամանակ հաղթանակած դուրս գալ բանակցություններից: Դա հեշտ չի լինի: Սակայն չնայած դրան, ես կարծում եմ, որ դա դեռեւս հնարավոր է»: Նշենք, որ հոկտեմբերի 24-25 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահները կհավաքվեն Վաշինգտոնում առաջիկա ծրագրերը քննարկելու համար: Սթիվեն Մանը նշել է նաեւ, որ համանախագահների միջեւ շատ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---