«Աքսա». Փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին քաղաքական ենթատեքստ չունի

PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Աքսա» (AXA) ապահովագրական ընկերությունն այսօր հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցելու իր որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի, եւ դա չի նշանակում, թե այդ քայլով AXA-ն դարասկզբին տեղի ունեցածը որակում է ցեղասպանություն: «Այստեղ գործ ունենք միմիայն մեր պարտավորությունները կատարելու հետ. պարտավորություններ, որոնք բխում են չվճարված ապահովագրական պայմանագրերից», -ասված է ընկերության` այսօր տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ Թուրքական բանակի կողմից հովանավորվող «Օյաք» ընկերությունը բոյկոտել է իր ֆրանսիական գործընկերոջը` «Աքսա» (AXA) ապահովագրական ընկերությանը, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 17 մլն ԱՄՆ դոլար նյութական փոխհատուցում տրամադրելու մասին վերջինիս որոշման կապակցությամբ: «Մենք պետք է վերջ տանք «Աքսա»-ի հետ մեր տնտեսական հարաբերություններին: Մեզ համար անհնար է համագործակցել այնպիսի գործընկերոջ հետ, որը ոտնահարում է մեր երկրի իրավունքները»,- հայտարարել է «Օյաք»-ի նախագահ Ահմետ Աքսուն: Նա պահանջել է իր ֆրանսիացի գործընկերոջից «հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցել այն թուրքերին, որոնք Օսմանյան կայսրության վերջին տարիներին սպանվել են հայերի կողմից»: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը հայտարարել է, որ փոխհատուցման մասին «Աքսա»-ի որոշումը «ոչնչով չի փոխի Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»:



Հիշեցնենք, որ ֆրանսիական «AXA» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել փոխհատուցում վճարելու վերաբերյալ այն անձնաց, որոնք մինչեւ 1915 թվականը ապահովագրված են եղել ընկերության թուրքական բաժանմունքի կողմից եւ հետագայում զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: «Աքսան» կվճարի 17 մլն դոլար: 3 մլն դոլարը կհատկացվի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 մլն կփակեն դատական ծախսերը, ինչպես նաեւ կօգտագործվեն Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին տեղեկացնելու համար: 11 մլն դոլարը կփոխանցվի այն հիմնադրակին, որը կսկսի վերադարձնել ապահովագրված գումարները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---