Երեւանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել ընդդիմության հանրահավաքի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայաստանյան միացյալ ընդդիմության առաջնորդները նախօրեին հրավիրված նիստում միաձայն հաստատել են վաղվա հանրահավաքում հրապարակվելիք հայտարարության տեքստը: Երեւանի քաղաքապետարանը, մինչդեռ, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմանը ի պատասխան տեղեկացրել է, որ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի այցի հետ կապված «չեն կարող ապահովել հանրահավաքի անվտանգությունը»: Ինչպես հայտնել է նիստի մասնակիցներից Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որոշվել է հանդիպել արտասահմանյան երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել նրանց հետ երկրում ստեղծված իրավիճակը եւ առաջարկվող լուծումները»: Շիրխանյանը ասաց նաեւ, որ մշակվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների շուրջ` իրենց ունեցած փաստաթղթերը «միջազգային եւ Հայաստանի հանրությանը ներկայացնելու կարգը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---