Մոսկվան եւ Երեւանը հուսով են, որ հնարավոր կլինի համաձայնության հասնել գազի առաքման սակագների հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը դեկտեմբերի 3-ին քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցեր: Մամլո ասուլիսի ժամանակ Մ.Ֆրադկովը տեղեկացրել է, որ այսօրվա քննարկման առանցքային թեման վառելիքա-էներգետիկ ապահովման, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի հարցերն էին: Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի սակագներին` վարչապետ Մ.Ֆրադկովը նշել է, որ ռուսական կողմը անցնում է շուկայական հարաբերությունների: «Ես հիմնավորել եմ Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում այն հույսով, որ հայկական կողմը կհասկանա մեզ: Հուսով եմ, որ կնախապատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի 2006 թ. մենք կարողանանք աշխատել դեկտեմբերին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Այսօրվա դրությամբ դրա համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները մշակվում են: Առաջիկայում դիվերսիֆիկացիայի կենթարկվի շահագրգիռ կառույցների աշխատանքը, որին ռուսական կողմից կմասնակցեն ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» եւ «Գազպրոմ» ընկերությունը»,-հայտարարել է Մ.Ֆրադկովը: Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ըստ Ռուսաստանի վարչապետի, քննարկվել են նաեւ պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկման հարցերը: «Հաստատելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել նախարարությունների ղեկավարներին»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Հրազդանի ՋԷԿ-ի հետագա ճակատագրին` Մ.Ֆրադկովը նշել է, որ ռուսական կողմը շահագրգռված է ստեղծել միասնական համալիր, ուր կմտնի նաեւ 5-րդ էներգաբլոկը: ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին»եւ «ԻնտերՌԱՕ»-ն կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ հայ գործընկերների հետ համատեղ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---