Թուրք պատմաբանը հանդես է գալիս ԱՄՆ դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի երկու ուսուցիչ, մեկ աշակերտ եւ նրա ծնողը անցած տարեւերջին դատական գործ էին հարուցել Մասաչուսեթսի կրթության նախարարության դեմ` պահանջելով, որ Հայոց ցեղասպանություն դասավանդելուն զուգընթաց նահանգում դասավանդեն նաեւ ցեղասպանությունը ժխտելու պատմության ու պատճառների մասին նյութեր, եւ որ դպրոցներն օգտվեն թուրքական ինտերնետային էջերից: Ամերիկայի հայկական համագումարը դեկտեմբերին ներկայացրել էր դատավարության ընթացքին մասնակցելու մասին հարցապնդում: Այդ նպատակով համագումարը կազմել է իրավական հարցերով հանձնաժողով, որի նպատակն է ներկայացնել հայկական կողմի դիրքորոշոմը. - «Մենք մեզ նվիրել ենք Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը եւ դրա փաստը ապացուցելու ջանքերին ոչ միայն Մասաչուսեցում, այլեւ ամբողջ երկրում», - հայտարարել է Ամերիկաի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ռոբերտ Գալուսյանը: Համագումարը ԱՄՆ-ի արխիվներին է հանձնել ցեղասպանության մասին տեղեկագիր` հիմնված փաստաթղթերի եւ պաշտոնական վկայությունների վրա: ԱՀՀ-ն շարունակում է գործուն պայքարը, որ ցեղասպանության պատմությունը դասավանդվի պետական դպրոցներում, եւ վերջերս նման որոշում էին կայացրել նաեւ Նյու Ջերսի նահանգի իշխանությունները: Թուրքական կողմը պնդում է, որ աշակերտներին պետք է տրվի նաեւ մերժողական քաղականության մասին տեղեկատվություն` համաձայն խոսքի ազատության սկզբունքներին: Մասաչուսեթսի դատական գործի շուրջ վերջերս «Wall Streat Journal» պարբերականին նամակ հղած Միչիգանի համալսարանի թուրք պատմաբան Ֆաթմա Գյուչեկի կարծիքով, դրանք «թուրքական պետության ջանքերն են` արտահայտված կազմակերպությունների եւ մի քանի հոգու անունից»: «Ես չեմ ընդունում այդ քայլը, քանի որ, երբ սովորեցնում եք, հարկավոր չէ ներկայացնել պատմական իրադարձության շուրջ հնարավոր բոլոր տեսակետները: Աշակերտը ինքը պետք է որոշի իր տեսակետը, դպրոցում հարկավոր է ներկայացնել պատմական փաստերը», - հայտարարել է Ֆաթմա Գյուչեկը եւ ավելացրեց, - «Դպրոցում մենք ոչ միայն պետք է ուսուցանենք, այլեւ սովորեցնենք աշակերտներին` ինչպես դառնալ լավ մարդ: Իսկ դա պետք է անենք նաեւ պատմական փաստերով, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ուսուցանելով», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---