ԱՄՆ-ն հուսով է, որ կստանա Թբիլիսի աջակցությունը Իրանի դեմ ռազմական արշավում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ կկարողանա օգտագործել Վրաստանի օդանավակայանները եւ ռազմակայանները Իրանին հարված հասցնելու համար: Ինչպես գրում է The Jerwusalem Post պարբերականը, վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյաի, Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն դիմել են հանրապետության ղեկավարությանը, խնդրելով քննարկել Վրաստանի տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը: Ավելի վաղ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Թբիլիսիում մտավախություն է առաջացնում Թեհրանի համապատասխան արձագանքն այն հնարավություանը, որ ամերիկացիները կարող են օգտագործել վրացական տարածքը ներխուժումը Իրան նախապատրաստելու համար: Սակայն, նշում է պարբերականը, հանրապետության իշխանությունները խոստովանում են, որ չեն կարող արմատապես մերժել ԱՄՆ-ի նման նախաձեռնությունը, քանի որ Նահանգները Վրաստանի ռազմավարական գործընկերն են եւ ցուցաբերում են նրան ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական օգնություն: Թբիլիսիում գտնում են, որ ԱՄՆ աջակցությունը Իրանի դեմ արշավում կարող է հուզումներ առաջացնել բուն Վրաստանում, որտեղ բազում մահմեդականներ են բնակվում, որոնց կարող է դուր չգալ վրաց զինծառայողների մասնակցությունը ռազմական գործողություններին Իրանում: Ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ հնարավոր հակաիրանական գործողության դեպքում, լրջորեն կբարդացներ նաեւ Թբիլիսիի հարաբերությունները Մոսկվայի հետ, որոնք առանց այդ էլ բավականին լարվել են վերջին ժամանակներս, նշում է թերթը:



Վրաստանի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Տիմուր Յակոբիշվիլին հաղորդել է, ոչ Սպիտակ տունը դեռեւս պաշտոնական հարցում չի արել Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր ռազմական գործողության ժամանակ աջակցելու վերաբերյալ: Նրա կարծիքով, վրաց ղեկավարությունը կարող է աջակցել ամերիկացիներին միայն այն դեպքում, եթե Իրանը «որեւէ վրդովեցուցիչ բան անի Վրաստանի հանդեպ»: Յակոբիշվիլին գտնում է, որ Վրաստանը, հավանաբար, կօգտագործվի ոչ թե որպես հարթակ Իրան ներխուժելու համար, այլ որպես տարանցիկ բազա ԱՄՆ ՌՕՈՒ-ի ստորաբաժանումների համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն իսրայելական պարբերականը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի Իրանի դեմ գործողություններ սկսելու հարցում ԱՄՆ-ն ստացել է ադրբեջանական իշխանությունների աջակցությունը: Թերթը մեջբերել է «Բաքվում ամերիկացի ներկայացուցիչներին», որոնք գտնում են, թե Ադրբեջանը կարող է աջակցել ԱՄՆ-ին Իրանի ռեժիմը տապալելու գործում: Ըստ իրեն չանվանած ամերիկացի դիվանագետի, էթնիկ ադրբեջանցիները, որոնք բնակվում են Իրանում, կարող են գլխավորել պետական հեղաշրջումն այդ երկրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---