ԱՄՆ-ն որեւէ առաջխաղացում չի ակնկալում ԵԱՀԿ ՄԽ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից 1 մարտի 2006 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը կքննարկվի Ռամբույեում ձեռք բերված արդյունքների հիման վրա կատարվելիք առաջիկա քայլերի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա խոսքերով, վաշինգտոնյան հանդիպումից չարժե առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն միեւնույն ժամանակ ամերիկյան կողմը հավատում է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահներին կհաջողվի օգտակար խորհրդակցություններ անցկացնել: Հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիքոլաս Բըրնսին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ պայմանավորվածությունների ձեռքբերումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում «սարերի ետեւում չէ»: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է մարտի 7-8 Վաշինգտոնում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |