Տորոնտոյի հայերը ջահերով երթ կկազմակերպեն որպես բողոքի նշան հայկական խաչքարերի ոչնչացման դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Տորոնտոյի հայկական համայնքը ջահերով երթ է կազմակերպում որպես բողոքի նշան ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գեղեզմանատան եւ խաչքարերի ոչնչացման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Տորոնտոյի հայկական համայնքում: Երթի կազմակերպիչներն են Սբ.Երրորդության, Սբ.Մարիամի, Սբ.Գրիգորի Հայ առաքելական եկեղեցիները ինչպես նաեւ Հայ բողոքական եկեղեցին: Հայ համայնքի հայտարարության մեջ նշվում է, որ Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը ամբողջ 20 դարի ընթացքում եղել է ադրբեջանցիների բարբարոսական գործողությունների օբյեկտ, որոնք վերսկսվեցին 2002 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները ոչնչացրեցին հարյուրավոր խաչքարեր: Նախիջեւանը պատմական Հայաստանի եւ 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության մի մասն է եղել: Նախիջեւանը խլել են Հայաստանից եւ Ադրբեջանի տիրապետությանը հանձնել խորհրդային տարիներին: Հենց այն ժամանակ հայկական բնակչությունը լիովին դուրս մղվեց Նախիջեւանից` Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների վարած խտրականության եւ տնտեսական ճնշման քաղաքականության հետեւանքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---