Հ.Սադիղովը ղարաբաղյան հարցի մասին. ՄԱԿ-ը չարդարացրեց ադրբեջանական ժողովրդի հույսերը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարական հասարակություն կառուցելու ճանապարհը, թեեւ դեռեւս գտնվում է այդ ուղու ամենասկզբում: Իսկ ահա ՄԱԿ-ը, ես կարծում եմ, դեռեւս չի արդարացրել ադրբեջանական ժողովրդի հույսերը: Նա չկարողացավ գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ուղղված ագրեսիան կանխելու եւ վերացնելու համար, որին պարտավորեցնում է ՄԱԿ-ի Կանոնադրության թիվ 1 հոդվածը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Հուսեյնաղի Սադիղովը: Նրա խոսքերով, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը Հայաստանի ռազմական ագրեսիան է, ինչպես նաեւ ներքաղաքական զարգացումները անցումային ժամանակահատվածում, Ադրբեջանին դեռեւս չի հաջողվել լիովին կյանքի կոչել ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջները: Սադիղովը նշում է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում են անկատար»: «Հայաստանի հանդեպ նման դեպքերի համար ՄԱԿ-ի կանոնդարությամբ նախատեսված միջոցների չկիրառումը եւ անսկզբունքայնության դրսեւորումը Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերն իրագործելու հարցում, բնական է, կասկածներ են հարուցել Ադրբեջանի հասարակության շրջանում ՄԱԿ-ի ունակությունների հանդեպ»,-գտնում է նա:

Միեւնույն ժամանակ, շարունակում է ադրբեջանցի դիվանագետը, հարկ է խոստովանել, որ ՄԱԿ-ը դեռեւս հանդիսանում է ամենախոշորն ու ազդեցիկը ունիվերսալ միջազգային ինստիտուտներից: «Այդ պատճառով Ադրբեջանը պետք է մշտապես եւ ակտիվորեն գործակցի ՄԱԿ-ի հետ, ամրապնդի եւ զարգացնի հարաբերությունները նրա կարեւորագույն կառույցների հետ: 2004 թվականի հուլիսին Ադրբեջանի դեսպանների խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ՄԱԿ-ի կառույցներում որպես միջազգային պաշտոնյաներ աշխատում է 40 հայ, իսկ ադրբեջանցիները ընդամենը 3-ն են: Կարեւորվում է մեր դիվանագիտական կադրերի թափանցումը ՄԱԿ-ի տարբեր կառույցներ եւ նրա մասնագիտացված հաստատություններ: Այդ տեւական գործընթացը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք եւ պետք է իրականացվի հատուկ պլանի հիման վրա: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ում առաջ տարվող հանրապետության քաղաքականությունը պետք է հստակ համաձայնեցվի երկրի ղեկավարության հետ»,-ասել է Սադիողովը «Զերկալո» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---