ԱՄՆ-ը չեն բացառում Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավորությունը 1 մարտի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Սթիվեն Մաննի միտքը պարզ է. այսինքն 2006թ. Ադրբեջանում եւ Հայաստանում ընտրություններ չեն անցկացվում: Այդ իրադրությունը կողմերի առջեւ բարդ խնդիրները կարգավորելու հնարավորություն է ստեղծում»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Րինո Հարնիշը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննի այն հայտարարությունը, որ եթե 2006թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորում չստանա, Հայաստանին եւ Ադրբեջանին ողբերգություն է սպասվում: Այդ հայտարարություններում հստակություն մտցնելով` ԱՄՆ դեսպանը նշել է, որ «եթե հակամարտության կարգավորման մեջ ոչ մի արդյունք չգրանցվի, հնարավոր է մի քանի տարբերակ, որոնցից մեկը պատերազմն է»: Սակայն Հարնիշը նշել է, որ պատերազմը ողբերգությունների ճանապարհ կբացի Կովկասյան տարածաշրջանում. «Ես բազմաթիվ անգամներ ասել եմ` ինչպիսի ողբերգություններ կարող են լինել: Պետք է հիշել` ինչպիսի ծանր դրության մեջ են ապրում գաղթականները: Այդ պատճառով մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչներին ելք գտնել ստեղծված իրադրությունից», հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |