Կոնգրեսական Փալոնը դատապարտել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը 1 մարտի 2006 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, փետրվարի 28-ին ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, կոչ է արել ամերիկյան կառավարությանը «հասկացնել, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու էթնիկ ցեղասպանությունները, անօրինական շրջափակումները եւ հայ ժողովրդի մշտական հետապնդումները», հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնին, որն իր գործընկերներին հիշեցրեց Սումգայիթի ջարդերի մասին եւ բացատրեց, թե ինչպես այդ ջարդերը ծնունդ տվեցին հայերի դեմ մինչ օրս իրականացվող ադրբեջանական եւ թուրքական ագրեսիային»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Անդրադառնալով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի կազմակերպած ցույցերին, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում եւ ամբողջ աշխարհում` կոնգրեսական Փալոնը ասել է. «Այսօր շատ հայեր նշեցին Սումգայիթի ջարդերի տարեդարձը Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատնից երթ կազմակերպելով դեպի Ադրբեջանի դեսպանատուն` բարձրացնելու համար հայերի դեմ ընթացող թուրքական եւ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հարցը»: Կոնգրեսականը նշեց նաեւ, որ Ադրբեջանը «հայերի պատմական հուշարձանները վերացնելու կազմակերպված ջանքեր է կիրառում»` հատկապես նշելով, որ նկարահանվել է Նախիջեւանի Ջուղա քաղաքի հազարամյա գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |