Ադրբեջանական կողմը հրաձգային կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ս.թ. փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին Մովսես գյուղի - 23:50-ին Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից իրականացվել են հրաձգային կրակոցներ: Երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել, տուժածներ չկան: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել ս.թ. փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, չի համապատասխանում իրականությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---