ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Երեւան կապված չէ ԵԱՀԿ ՄԽ վաշինգտոնյան հանդիպման հետ 7 մարտի 2006 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ձգտումը ռազմական եւ ռազմավարական համագործակցության: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական ծրագրի շրջանակներում (IPAP) դառնում է ազգային անվտանգության գործոն»,-ընդգծել է նա: Ըստ Բրայզայի, ԱՄՆ-ն բարձր է գնահատում հայ խաղաղապահների մասնակցությունը խաղաղ կյանքի հաստատմանը Իրաքում: Միեւնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ընդգծել է, որ իր ներկայիս այցը կապված չէ ԵԱՀԿ ՄԽ վաշինգտոնյան հանդիպման հետ: «Իմ այցը վաղուց էր ծրագրված, եւ ես չէի ցանկանում այդ պատճառով փոխել ժամկետները: Սա ուղղակի զուգադիպություն է»,-նշել է նա: Բրայզան ասել է նաեւ, որ մտադիր է հանդիպել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահների հետ խորհրդակցելու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |