Մեսրոպ Մութաֆյան. Հրանտ Դինկը փորձում է վարկաբեկել Թուրքիայի հայկական համայնքին

PanARMENIAN.Net - Ես աջակցել եմ եւ կաջակցեմ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների նորմալացմանը ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ամեն քայլ: Այդ մասին հայտարարել է Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը «Hurriyet» թերթին տված հարցազրույցում: Նա կարեւոր քայլ անվանեց Ստամբուլի համալսարանի կոնֆերանսը, որտեղ, ըստ նրա, հնարավորություն է տրվում բարձրացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական դիրքորոշումները:



«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի հրապարակումից խոսելով, որում վերջինս մեղադրում է պատրիարքին հայ համայնքը ամբողջությամբ իրեն ենթարկելու մեջ , արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը հայտարարեց. «Հայ համայնքի անդամներին եւ կառույցներին «խամաճիկներ» որակելով, Հրանտ Դինկը ինձ սեկտանտի հետ է համեմատել, որը կուրորեն իրեն է կապում համայնքի անդամներին: Նա փորձում է վարկաբեկել թե' ինձ եւ թե' այդ արժանավոր համայնքին: Ես, իհարկե, կփորձեմ միավորել հայ համայնքը` հիմք վերցնելով Աստվածաշունչը, օրենքները, եկեղեցական ավանդույթները եւ կլինեմ դրա հոգեւոր առաջնորդը: Դա նորմալ է», հաղորդում է «Մարմարան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---