Թուրքիայի դեսպանը հուսով է, որ Բաքուն չի հրաժարվի կիպրոսցի թուրքերի հետ հարաբերություններից23 մարտի 2006 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին ոչ ոք չի կարող արգելել մշակութային եւ տնտեսական կապեր հաստատել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքիայի Հանրապետության հետ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: «Ես չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն կհրաժարվի կիպրոսցի թուրքերի հետ կապերը զարգացնելուց»,- ընդգծել է Մորալին:Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբը հանգել է եզրակացության, որ մինչ այժմ կարգավորված չէ անցյալ տարվա հունիսի 27-ին կազմակերպված Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն իրակացված ավիաչվերթից հետո ստեղծված խնդիրը: Ինչպես հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Բաքվի ներկայացուցիչ Վուգար Գոջաեւը, «Կիպրոսի կառավարությունը անհանգստացած է ԵՄ-Ադրբեջան Գործողությունների ծրագրի հաստատումով եւ պաշտոնական Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության(ՀԿԹՀ) ճանաչմամբ»: «Այդ պատճառով նրանք Ադրբեջանի առջեւ պայման են դրել, որ պաշտոնական Բաքուն գրավոր կերպով պետք է հաստատի, որ երբեւէ չի ճանաչի ՀԿԹՀ անկախությունը եւ ավիաչվերթեր չի իրականացնի այդ տարածք»,- հայտարարել է Վուգար Գոջաեւը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |