Գարեգին երկրորդը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին աջակցության համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում23 մարտի 2006 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստյանը երեքշաբթի օրը հանդիպել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ: Հանդիպման ընթացքում թեմի առաջնորդը շնորհավորեց Սթիվեն Հարփերին Կանադայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց կանադական խորհրդարանում հայկական հարցերի եւ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումներում իրականացրած աջակցության համար: Եպիսկոպոսը հայտարարեց, որ հաճույքով իմացել է Կոնսերվատիվ կուսակցության քաղաքական ծրագրերի մասին, պատրաստակամություն հայտնելով աջակցել Կանադայի միջկրոնական եւ էկումենիկ երկխոսությունների հարցում: Եպիսկոպոս Բագրատ Սարգսյանը կանադական կառավարության ղեկավարին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգի II-ի պաշտոնական նամակը, որում շնորհակալություն է հայտնվում վարչապետին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ս. Հարփերի գրաված դիրքորոշման համար: Հայոց եկեղեցու առաջնորդը հույս հայտնեց, որ Հարփերի պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները ավելի կամրապնդվեն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին |