Գաղթականների հարցով ԵԽԽՎ համազեկուցողը հունիսին կայցելի Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի միգրացիայի, գաղթականների եւ բնակչության հարցով հանձնաժողովի համազեկուցող Լեո Պլատվոետը հունիսին կայցելի Հարավային Կովկաս: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլտեկին Հաջիեւան: Նշենք, որ մարտի 20-ին կայացել է ԵԽԽՎ միգրացիայի, գաղթականների եւ բնակչության հարցով հանձնաժողովի նիստը: Երկօրյա նիստի ընթացքում քննարկվել են Եվրոպայում թուրք գաղթականների , նաեւ Հարավային Կովկասի հանրապետություններում անհայտ կորածների, գաղթականների եւ ապաստան փնտրողների հարցը: Գ. Հաջիեւան հայտնել է, որ Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում անհայտ կորածների հարցով պետք ելույթ ունենար Լեո Պլատվոետը: «Սակայն Լ. Պլատվոետի, հարգելի պատճառներով, բացակայության հետեւանքով, հարցի քննության համար, որի կապակցությամբ նա պետք է ելույթ ունենար, որոշում է ընդունվել ապրիլին նրա` Շվեյցարիա այցի մասին, ոտեղ գտնվում է Կարմիր խաչի կոմիտեի կենտրոնական գրասենյակը», ասել է Գ. Հաջիեւան: Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ հունիսին Լ. Պլավոետը նաեւ կայցելի Հարավային Կովկասի երկրներ եւ վերը նշված զեկույցի կապակցությամբ ինֆորմացիա կհավաքի, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---