Վ. Բալայան. Այնպիսի հակամարտությունները, ինչպիսին ղարաբաղյանն է, կարող են կարգավորում ստանալ միայն երկար ժամանակից հետո23 մարտի 2006 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ հայատարարել է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը: Նրա կարծիքով, անհանրին է կանխորոշել` քանի տարի է դրա համար հարկավոր: Կիպրոսի հարցումը բեկումը միայն հիմա է նախատեսվում` 30 տարի ժամկետից հետո: «Հիշեք քանի տարի էր շարուանկվում հակամարտությունը հնդկաչինական թերակղզում, իսկ չլուծված հարցեր մնացել են մինչ օրս: Եվ ընդհանրապես 20-րդ դարի յուրաքանչյուր հակամրտություն»,- ասել է նա:Բալայանի կարծիքով, այդ ժամկետը կրճատելու համար պետք է աշխուժացնել բանակցային գործընթացը, ընդլայնել բանակցությունների ձեւաչափը, ներգրավել հանրությանը, բարելավել վստահության մակարդակր: «Հենց այնպես հակամարտությունը չի կարգավորվի, ցանկություն է պետք դրա համար: Դա շատ ծանր եւ հաճախ անշնորհակալ աշխատանք է եւ շատ պրոֆոսիոնալ մոտեցում է պահանջում»,- ընդգծեց նա: Ինճ վերաբերվում է ԼՂՀ-ում երկրորդ հանրաքվեն անցկացնելուն, Բալայա`նը գտնում է, որ մեկնաբանությունը այդ հարցումը ավելորդ են: «Իր ժամանակին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել դրան, եւ ես չեմ տեսնում ինչը պետք է փոխի նրանց կարծիքը այսօր կամ Ճգնաժամային խմբի կողմից հորինված ժամկետից հետո»,- ասել է «Ավանդույթ» կազմակերպության նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |