Բաքու. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները կարելի է դրական երեւույթ համարել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները կարելի է դրական երեւույթ համարել, սակայն դա բավարար չէ: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթացը իր պտուղները տա, կոնկրետ արդյունք ունենա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Նա չի համաձայնվել այն ենթադրությունների հետ, որ բանակցային գործընթացը կրկին լճացել է, քանի որ որեւէ տեղեկություն չկա: «Բանակցային գործընթացի մասին երբեք համակողմանի չի հաղորդվել, եւ դրա անհրաժեշտությունը չկա: Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի եւ քայլ առաջ կատարվի, ապա միայն այդ դեպքում կարող է որեւէ տեղեկատվություն հրապարակվել»,-ասել է Մամեդովը: Ըստ նրա, Հայաստանը «սխալ դիրքորոշում է ընտրել, իսկ Ադրբեջանի կողմից փոխզիջումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելու, բանակցությունների ճանապարհով գրավյալ տարածքները վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը խաղաղ ճանապարհով որոշելու ցանկությունն է», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---