ԱՄՆ հայերը բողոքի ցույց կանցկացնեն ընդդեմ Թուրքիայի պաշտպանության նախարարի27 մարտի 2006 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Քենուլը, որը ԱՄՆ է ժամանել Լոս Անջելեսի Միջազգային գործերի խորհրդի հրավերով, ելույթ կունենա «Բեվերլի Հիլզ» հյուրանոցում, որտեղ կպատմի Եվրասիայում իր պետության դերի մասին: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում, նա, մասնավորապես, կանդրադառնա նաեւ հայկական հարցին: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ներկայացուցիչները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել ընդդեմ Թուրքիայի պաշտպանության նախարարի հյուրանոցի առջեւ: «Ակցիայի կազմակերպիչները պատվի գործ են համարում ստիպել թուրք նախարար Քենուլին հանգիստ չզգալ իրեն մի նահանգում, որտեղ հսկայական հայ համայնք է բնակվում: Եվ հետո, Կալիֆորնիան ոչ միայն ուղղակի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ ներառել է որպես ուսումնական առարկա դպրոցական ծրագրերում, իսկ 1915 թ. զոհերի հիշատակը նշվում է մի ամբողջ շաբաթվա ընթացքում»,-ասվում է ԱՀԴՀ մամլո հաղորդագրության մեջ: Թուրք նախարարի ժամանման եւ նախապատրաստվող ակցիայի մասին տեղեկատվությունը հեռարձակվել է Լոս Անջելեսի բոլոր հայկական հեռուստաալիքներով: Միեւնույն ժամանակ, ակնկալվում է, որ հայերի հետ «Բեվերլի Հիլզ» հյուրանոցի մոտ կհավաքվեն նաեւ Ամերիկայի թուրքական համայնքի ներկայացուցիչները: Կազմակերպիչները հայտարարում են, որ բախումներ չեն լինի եւ ցույցը բացարձակապես խաղաղ բնույթ է կրելու, ավելին, քաղաքային իշխանությունները նախապես տեղեկացվել են ցույցի անցկացման վայրի մասին եւ Լոս Անջելեսի ոստիկանությունը պատրաստ է վերահսկել իրավիճակը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները Նա նշել է, որ մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում կա ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ |