ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հունվարի 13-14-ը Մոսկվայում տեղի կունենա ՁԻԱՀ-ի տարածմանը հակազդելու գծով ԱՊՀ երկրների հրատապ միջոցառումների ծրագրի գծով ազգային համակարգողների առաջին խորհրդակցությունը: Ռուսաստանի «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, համաժողովի մասնակիցները կքննարկեն ծրագրի իրականացման օրենսդրական հարցերը: Ինչպես հաղորդել են ԱՊՀ Գործադիր կոմիտեյում, այդ խնդիրն առնչվում է ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական, կրթական եւ տնտեսական ոլորտներին, ուստի առաջնային խնդիր է հանդիսանում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից մոդելային օրենքի մշակումը, որը հնարավորություն կտա արդիականացնելու ազգային օրենսդրությունները: ՁԻԱՀ-ի տարածմանը հակազդելու ԱՊՀ պետությունների հրատապ միջոցառումների ծրագիրը ստորագրվել է 2002 թվականի մայիսին Մոսկվայում Համագործակցության 11 երկրների կառավարությունների ղեկավարների կողմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---