ՄԱԿ-ում տեղի ունեցավ ցեղասպանությանը նվիրված գիտաժողով 3 ապրիլի 2006 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթավ ավարտվեց Հայաստանի ու Ռուանդայի դեսպանների եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով կազմակերպված գիտաժողովը ՄԱԿ-ում` «Ցեղասպանություն. երեկ եւ այսօր. ինչ դասերով ենք մտնում 21-րդ դար» թեմայով: «Առայժմ սա պետք է գնահատել իբրեւ ՄԱԿ-ում ցեղասպանության թեմայով անցկացված հերթական քննարկում, այն չի անցել ՄԱԿ-ի հովանու ներքո: ՄԱԿ-ը միայն սրահն է տրամադրել, թեեւ քննարկումներին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի քաղաքական հարցերով օգնականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քննարկումներին հայկական տեսակետները ներկայացրած Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վահագն Դադրյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նպատակ ունի ՄԱԿ-ը` նման քննարնումներին տեղ հատկացնելով, Վ.Դադրյանը նշեց. «Նպատակը 20-րդ դարի առաջին ու վերջին ցեղասպանությունները ուսումնասիրելը, դրանցից դասեր քաղելն է` հետագա ցեղասպանությունները կանխելու համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |