Ֆրանսիայի Գապ քաղաքում բացվել է հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3 ապրիլի 2006 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ալպյան նահանգի Գլխավոր խորհրդի նախագահ Օգյուստ Տրյուֆեմը Գապ քաղաքի կենտրոնական հրապարակում բացեցին հայկական տուֆակերտ խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում դեսպան Նալբանդյանն ընդգծեց մարդկության դեմ գործած ոճիրը մշտապես հիշելու եւ դատապարտելու անհրաժեշտությունը: «Հիշողությունից զուրկ մարդը չունի ապագա: Հիշողությունից զուրկ ժողովուրդը չունի պատմություն: Իսկ մարդկությունն առանց հիշողության` կկորցնի իր մարդկային դեմքը»,-ասել է նա: Միջոցառմանը հաջորդեց քաղաքապետարանում հանդիսավոր ընդունելություն, որի ժամանակ Հայաստանի դեսպանին հանձնվեց Գապ քաղաքի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Արարողությանը ներկա էին պատգամավորներ, սենատորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, հարակից շրջաններից ժամանած հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ Ֆրանսիայի տարածքով մեկ սփռված են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոտ 5 տասնյակ հուշարձաններ, որոնք Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման հետ միասին ընկալվում են Ֆրանսիայի ժողովրդի կողմից որպես ոչ միայն ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում, այլեւ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսեւորում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |