Վրաստանն առաջարկում է Երեւանին եւ Բաքվին վավերացնել Հռոմի ստատուտը

PanARMENIAN.Net - Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան առաջարկում է Հայաստանին եւ Ադրբեջանին վավերացնել Հռոմի ստատուտը` տարածաշրջանի էթնոհակամարտությունների կարգավորման համար Հարավային Կովկասի ոչ կառավարական կազմակերպությունների միավորման նպատակով: Հռոմի ստատուտը միջազգային փաստաթուղթ է, որի հիման վրա անց է կացվում լոկալ հակամարտությունների գնահատում` որքանով են դրանցում առկա ցեղասպանության եւ էթնիկ զտման նշաններ: Ստատուտին միացել է Վրաստանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս ձեռնպահ են մնում: Այդ մասին հայտարարել են կոալիցիայի ներկայացուցիչներ Գոգի Խուցիշվիլին եւ Աննա Դոլիձեն ապրիլի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Ապրիլի 5-6 Բաքվում տեղի կունենա խորհրդաժողով, որին կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները: Ըստ Գ.Խուցիշվիլու, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վավերացնել ստատուտը, սակայն Հայաստանը դեռեւս ձեռնպահ է մնում: Կոալիցիայի ներկայացուցիչները աջակցում են «Մենք ինքներս» հասարակական շարժման նախագահ Պաատա Դավիթայաի նախաձեռնությունը` հայցով դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան Գալիի շրջանում ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ա.Դոլիձեն գտնում է, որ օբյեկտիվ քննությունը նպաստում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ կդիտարկվեն ոչ միայն աբխազների, այլ նաեւ վրացիների գործած հանցագործությունները, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---