Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը անկեղծորեն հավատում է, որ 2006 թվականին ղարաբաղյան հարցը կկարգավորվի

PanARMENIAN.Net - «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Պրահայի գործընթացի համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ 2005 թվականին Վարշավայում եւ Կազանում բարձր մակարդակի հանդիպումներից հետո, 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Այդ մասին ասվում է Ռումինիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Միխայ-Ռազվան Ունգուրյանուի ապրիլի 12-ին հրապարակած նամակում` ուղղված ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամներին: Հարցերն ուղղվել են ադրբեջանցի խորհրդարանականներ Գանիրա Փաշաեւային եւ Ռաֆայել Հուսեյնովին: Պատասխանում նշվում է. «Պետությունների ղեկավարները իրենց կարծիքները չկարգավորված հակամարտությունների մասին հայտնել են Վարշավայում բարձր մակարդակի երրորդ հանդիպման ժամանակ: ԵԽ Նախարարների կոմիտեն նշել է, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է առանձնակի ուշադրություն դարձնել: Տվյալ դիրքորոշումը անփոփոխ է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցելու պահից»: Ինչպես նշվում է փաստաթղթում, միայն համաձայնությունը եւ երկխոսությունն են «ճանապարհ դեպի առաջ»: Էական է, որ երկու կողմերը հարգում են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորությունները: «Երկու երկրների հանրության ներկայացուցիչները, ներառյալ խորհրդարանականներին, ունեն իրենց սեփական պարտավորություններն այդ համատեքստում: Օգտագործելով ահաբեկման լեզուն, չի կարելի որեւէ դրական արդյունք ստանալ»,-գտնում է Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա կարծիքով, դա Եվրոպայի Խորհրդի, մասնավորապես ԵԽ Նախարարների կոմիտեի դերը չէ միջամտել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: «Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միեւնույն ժամանակ, ԵԽ-ն իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը: Կարող եմ կրկին հիշեցնել1690 հանձնարարականի պատասխանը, որն ընդունվել է 2005 թվականի սեպտեմբերն Նախարարների կոմիտեի կողմից, որտեղ հիշատակվում են մի շարք նման նախաձեռնություններ»,-ասվում է Միխայ-Ռազվան Ունգուրյանուի պատասխանում, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---