Հայ սպային սպանողի նկատմամբ դատավճիռը Բաքվում «անարդար» են համարում

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեն բողոքի ակցիա կսկսի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից ընդունված դատավճռի դեմ: Այդ մասին հայտարարել է Ռ. Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, Ղարաբաղի ազատագրման կազմակերպության(ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նաղին:



Ա. Նաղին նշել է, որ այդ դատավճիռը համարում է «անարդար»: «Մենք գտնում ենք, որ իմաստ չկա բողոքարկել այն դատարանում, որտեղ արդարություն չկա, քանի որ հունգարական դատարանները կաշառված են հայերի կողմից: Մենք կտրականապես բողոքում ենք այդ անարդար դատավճռի դեմ եւ ծրագրում ենք այսօր բողոքի ակցիա սկսել»,- հայտարարել է Ա. Նաղին: Նրա խոսքերով, ապրիլի 14-ից Բաքվի տարբեր շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվելու: Ա. Նաղին նաեւ տեղեկացրեց, որ ցուցյերը շարունակական բնույթ են կրելու եւ ապրիլի 14-ին Իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարաություն եւ դիմում կտարածի, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---