Բաքվում շարունակում են պնդել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին18 ապրիլի 2006 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան հնարավոր է, եւ ես հուսով եմ, որ այն կկայանա: Ճիշտ է, դա կարող միայն լինել Վերաքննիչ դատարանի կողմից գործի վերանայումից հետո»,- հայտարարել է Սաֆարովի իրավապաշտպան Ադիլ Իսմայլովը: «1983 թվականի Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն, արտերկրում հանցագործություն կատարած անձինք կարող են հանձնվել նրանց հայրենիքին` այնտեղ իրենց պատիժը կրելու համար: Սակայն միայն այն դեպքում, եթե նրա պատժաչափը փոփոխության չենթարկվի եւ նրան ազատ չարձակեն կամ արդարացնեն»,- հայտարարել է նա:Ադրբեջանցի իրավապաշտպանի խոսքերով, Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպանող կողմի գանգատի դիտարկումը կարող է մեկ տարի տեւել, եւ միայն դրանից հետո էքստրադիցիան հնարավոր կդառնա: Իսմայլովը «անարդար է» անվանել հունգարացի դատավորի ընդունած դատավճիռը, ըստ որի Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության` առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի : «Դեռ առաջին դատական նիստի ժամանակ մենք զգում էին հունգարական կողմի համակրանքը ադրբեջանցի սպայի նկատմամբ: Սակայն հետագայում դատավորը թույլ տվեց ցույց տալ Գուրգեն Մարգարյանի գլխատված դին ներկայացնող տեսագրությունը, ինչը Ռամիլ Սաֆարովի բացասական կերպարը ստեղծեց: Դատավորը նաեւ սխալվեց հայտարարելով, որ Հունգարիան կարող է Սաֆարովին նաեւ չորրորդ թարգմանչին տրամադրել (նա այդ պահի դրությամբ հունգարերենից ռուսերեն, ադրբեջաներեն եւ թուրքերեն թարգմանություններ կատարող մասնագետներ ուներ), քանի որ նրան ցմահ բանտարկություն է սպառնում: Մենք նաեւ դժգոհ ենք երկու փորձաքննությունների արդյունքներից, որոնք ոչ միշտ էին համընկնում»,- առավել ընգծեց Ադիլ Իսմայլովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |