Թուրքիան շունչը պահած սպասում է Ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի քննարկմանը

PanARMENIAN.Net - «Եթե Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծն ընդունվի Ֆրանսիայի խորհրդարանում, ապա դա լուրջ դժվարություններ կստեղծի Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ պատմական հարաբերությունների համար»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը նշեց, որ «Թուրքիան բավարարված է նրանով, որ Ֆրանսիայի կառավարությունն օրինագծի հաստատմանը դեմ է հանդես գալիս»: Նրա խոսքերով, «Թուրքիան շունչը պահած սպասում է քվեարկությանը Ֆրանսիայի Ազգային ժողովում»: Մինչդեռ, վերլուծաբանները գտնում են, որ օրինագիծն, ամենայն հավանականությամբ, կընդունվի: «Հրաժարվելով հրապարակային մեկնաբանություններից այս վիճահարույց հարցի շուրջ, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, վարչապետ Դոմինիկ Վիլպենը եւ արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին «լուռ լոբբինգի են ենթարկում» պատգամավորներին, որպեսզի նրանք դեմ հանդես գան»,-հաղորդում է «The New Anatolian» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի կառավարությունում ունեցած աղբյուրին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---