ՌՀՄ. «Կոմերսանտ-Դենգի» ամսագիրը «հայերի կողմից թուրքերի ցեղասպանության» վերաբերյալ որեւէ CD չի տարածել

PanARMENIAN.Net - Ինֆորմացիան այն մասին, որ «Կոմերսանտ-Դենգի» (համար 19) ամսագիրը գովազդային հավելվածի տեսքով Թուրքիայի տեսարժան վայրերով զբոսաշրջիկության բուկլետ, ինչպես նաեւ «հայերի կողմից թուրքերի ցեղասպանության» վերաբերյալ 70-րոպեանոց CD է տարածել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) տեղեկատվության ծառայությունում Մոսկվայում: «Դա սուտ է, որը տարածել են մի շարք տեղկատվական ծառայություններ»,- ասել են ՌՀՄ-ում:



ՌՀՄ կայքի պատասխանատուի խոսքերի համաձայն, ծառայության աշխատակիցները մայիսի 19-ին գնել են ամսագրի վերոհիշյալ համարը եւ նմանատիպ ոչինչ չեն հայտնաբերել: ՌՀՄ տեղեկատվական ծառայության ղեկավար Դավիթ Բաբայանը հասատատել է այդ ինֆորմացիան:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---