Կարել դե Գուխտը չի հավատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը 2006 թվականին23 մայիսի 2006 - 18:05 AMT PanARMENIAN.Net - «Ես հոռետես չեմ, սակայն լավատեսությունն իմ մեջ այնքան չէ, որպեսզի հավատամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը 2006 թվականին»,- հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն անում է հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար: «Հակամարտության արագ կարգավորման առումով հավատը երբեմն ուժեղանում է, երբեմն թուլանում»,- նշել է դե Գուխտը:Միեւնույն ժամանակ, նա առաջարկել է ԵԱՀԿ-ին ներդնել ողջ եռանդը մինչեւ Բելգիայի նախագահության ավարտը: «Ամեն ինչ կախված է Ադրբեջանից ու Հայաստանից: Հենց Բաքուն ու Երեւանը պետք է պայմանավորվեն իրար միջեւ, ԵԱՀԿ-ն կարող է միայն աջակցել նրանց»,- ընդգծել է ԵԱՀԿ նախագահը: ԵԱՀԿ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ձգձվում է նաեւ այնպիսի չլուծված խնդիրների պատճառով, որոնցից մեկը հայ-թուրքական փակ սահմանն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |