Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը տանում է դեպի ազգամիջյան բախումների թեժացում Ջավախքում

PanARMENIAN.Net - Վրաստանում տիրող ռեժիմի քաղաքականությունը տանում է դեպի նոր ազգամիջյան բախումների թեժացում` մասնավորապես, ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի (Բորչալի) եւ հայաբնակ Ջավախքի շրջաններում, մայիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդարություն» կուսակցության նախագահ, Վրաստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեն, որը ներկայումս գտնվում է որոնման մեջ Ինտերպոլի կողմից: «Միայն վերջին տարվա ընթացքում Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում գտնվել է էթնիկ ադրբեջանցիների 36 դիակ, այդ թվում սպանվել է նաեւ մոլլան: Ջավախքի հայերը, որոնք երբեք չեն խոսել ինքնավարություն ստանալու ցանկության մասին, այսօր բարձրաձայն նախաձեռնում են այդ գործընթացը»,-հայտարարել է Իգոր Գեորգաձեն: Այս միտումները, ըստ նրա, նկատվում են Սահակաշվիլու կառավարության բոլորովին էլ ոչ ժողովրդավարական քաղաքականության պատճառով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---