Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչություն. Ա-320-ի «սեւ արկղերը» կվերծանվեն Փարիզում

PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում կործանված Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը» վերծանման նպատակով կուղարկվեն Փարիզ, հայտարարել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, սկզբից «սեւ արկղերը» կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ, հավանաբար, զննման ենթարկվելուց հետո կկազմվի համապատասխան փաստագրական ակտ, որից հետո ինքնագրիչները կվերծանվեն Փարիզում: Ավելի վաղ, Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել էր, թե դրանք կվերծանվեն Ռուսաստանում: Իր հերթին, ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին Airbus ընկերությունում հաղորդում է, որ ֆրանսիացի մասնագետները կօժանդակեն ինքնագրիչների գրառումների վերծանմանը: Այդ օժանդակությունը «զուտ տեխնիկական» բնույթ է կրելու, քանի որ հետաքննության պատասխանատուները Ռուսաստանի իրավասու մարմիններն են,-պարզաբանել է աղբյուրը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---