Ս.Իվանովը չի բացառում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը չի բացառում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը: «Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են խաղաղապահներ տեղակայվել այն քաղաքական պայմանավորվածությունների կատարման համար, որոնք վաղ թե ուշ ձեռք կբերվեն»,-ասել է Իվանովը լրագրողներին Բաքվում: «Ոչ այն, ոչ այս» իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել»,-նշել է նա: Իվանովը հիշեցրել է, որ «խախուտ զինադադարը ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում է արդեն 12 տարի: «Լեռնային Ղարաբաղի պես թեժ կետերը աշխարհում գնալով ոչ թե պակասում, այլ ավելանում են, ինչը շատ ցավալի է»,-ընդգծել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---