Բաքուն չի բացառում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը 1 հունիսի 2006 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հավասարակշռված է համարում Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին «տեսանելի ապագայում»: Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության ղեկավար Թաիր Թաղիզադեն գտնում է, որ այդ հայտարարությունը վկայում է շահագրգռվածության մասին ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարի արտահայտությունները` Թ.Թաղիզադեն նշել է նաեւ, որ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը նախատեսված է կարգավորման բաղադրիչներից մեկով, որոնք այժմ քննարկում են ղարաբաղյան հակամարտության կողմերը: «Կարգավորման քննարկվող 8-10 բաղադրիչների թվում նախատեսված են անվտանգության ապահովման միջոցներ: Այդ համալիրի համատեքստում չի կարելի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը»,-ասել է նա:Ընդ որում դիվանագետը նշել է, որ ըստ կողմերի նախնական պայմանավորվածության, խաղաղապահ կոնտինգենտը ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք կազմված լինի տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ներկայացուցիչներից, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |