Թուրքիայի ԱԳՆ-ում պնդում են, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ գաղտնի բանակցություններ են ընթանում 1 հունիսի 2006 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է ավելացնել իր ջանքերն, ուղղված Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, Թուրքիայի գործադրած ջանքերի արդյունքները «կախված կլինեն ընթացող գործընթացները օբյեկտիվորեն գնահատելու Հայաստանի ընդունակությունից»: «Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններ հաստատել: Ուստի մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Մենք առաջարկել ենք ուսումնասիրել 1915 թվականի իրադարձությունները թուրք եւ հայ գիտնականների մասնակցությամբ, ինչպես նաեւ երրորդ երկրների պահոցների օգտագործմամբ: Այդ առաջարկը կար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի նամակում, որն անցյալ տարի նա հղել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»: Ն.Թանը հաստատել է «ոչ պաշտոնական բանակցություների առկայությունը Հայաստանի հետ եւ նշել է, որ բանակցությունները, որոնց երրորդ փուլն է արդեն կայացել, անցնում են արտգործնախարարների խորհրդատուների օգնականների մակարդակով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները»: Մինչդեռ, Հայաստանի արտգործնախարարությունը չի հաստատում եւ չի հերքում տեղեկությունները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների գաղտնի հանդիպումների մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, «հայ եւ թուրք դիվանագետները շփվում են տարբեր մակարդակներում»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |