Բաքվում հայտարարում են, որ Քոչարյան-Ալիեւ մյուս հանդիպումը կարող է կայանալ մինչեւ 2006 թվականի վերջը 6 հունիսի 2006 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ստեղծված իրավիճակը շարունակում է Հայաստանի վրա որոշակի ճնշում ներկայացնել: Ես կարծում եմ, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հիմք է ստեղծվելու առաջընթացի համար կողմերի միջեւ վերջանական համձայնագիր ստորագրելու ուղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, Բուխարեստում անցած «Երկխոսության ու դաշնակցության սեւծովյան ֆորում» գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթով է հանդես եկել, որում մանրամասն հայնել է երկրի վերջերս արձանագրած զարգացումները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքկան ասպարեզներում: Ի. Ալիեւը հատկապես շոշափել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:Միեւնույն ժամանակ, Ն. Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունները կայացել են ինչպես լայն ձեւաչափում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ, այնպես էլ երես առ երես: «Հանդիպումները կայացել են երկու օր. առաջին օրը` 3.5 ժամ, երկրորդ օրը` ժամից ավելի: Բանակցություններն ընթացել են չափազանց լարված»,- նշել է նա` ավելացնելով, որ, չնայած, որոշ հարցերով համաձայնության հասել են, վերջնական արդյունքի դեռ չեն եկել: Ն. Մամեդովը հայտնել է, որ, չնայած, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մյուս հանդիպման կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, բացառված չէ, որ այն կկայանա մինչեւ 2006 թվականի վերջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |