Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի մոնիթորինգն առանց միջադեպերի է անցել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ունեցած համաձայնության, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ծրագրային մոնիթորինգ է անցկացրել` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից արեւելք ընկած տարածքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտումն անցկացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Կիին (Մեծ Բրիտանիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա):



Մոնիթորինգն անցել է ծրագրված ժամանակացույցի համաձայն. զինադադարի խախտում չի արձանագրվել: Սակայն հերթական անգամ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին չի հանել իր առաջավոր սահմանագիծ: Դիտորդների առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության ու արտաքին գործոց նախարարությունների ներկայացուցիչները, հայտում է ԼՂՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---