Սոցոլոգիական հարցում. Հայաստանը մտել է Ռուսաստանի ընկերների տասնյակը

PanARMENIAN.Net - Լեվադա-Կենտրոնի կատարած սոցոլոգիական հարցման արդյունքում, Ռուսաստանի ընկերների տասնայակում հայտնվել են ինչպես Բելոռուսիան(47 տոկոս), այնպես էլ Ղազախստանը (33 տոկոս), Չինաստանը (24 տոկոս), Գերմանիան (22 տոկոս) ու Հնդկաստանը (15 տոկոս), Հայաստանը (14 տոկոս), Բուլղարիան (10 տոկոս), Ուկրաինան (10 տոկոս), Ֆրանիսան (8 տոկոս) եւ Իտալիան (7 տոկոս):



Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ թշնամորեն տրամադրված երկրների ցանկին, ապա դրանում հայտնվել են Լատվիան (49 տոկոս), Վրաստանը (44 տոկոս), Լիտվան (42 տոկոս), ԱՄՆ-ն (37 տոկոս) եւ Էստոնիան (28 տոկոս): Երկրորդ հնգյակում հայտնվել են Ուկրաինան (27 տոկոս), Ավղանստանը (12 տոկոս), Իրաքը (9 տոկոս), Մոլդավիան (9 տոկոս) եւ Լեհաստանը (7 տոկոս): Հատկանշական է, որ Ուկրաինան միաժամանակ հայտնվել է ինչպես Ռուսաստանի բարեկամների, այնպես էլ թշնամիների ցուցակում, հայտնում է Ռուսկայա լինիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---