Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից 7 հունիսի 2006 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը հայտարարել է, թե հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն միեւնույն ժամանակ դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունից: «Մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն, հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մինչ այժմ անարդյունք է եղել»,-ասել է «Ազադլիգ» դաշինքի հիմնադիրներից մեկը, Ժողովրդական ճակատի նախագահ Ալի Քերիմլին: Ա.Քերիմլին գտնում է, որ խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, մինչեւ որ «միջոցներ չձեռնարկվեն Հայաստանի հանդեպ, որը գրավել է Ադրբեջանի տարածքի մի մասը»: «Մինսկի խումբը փոխանակ միջոցներ ձեռնարկի այն կողմի հանդեպ, որը զավթել է Ադրբեջանի տարածքները, փորձում է հաշտեցնել ագրեսորին այն երկրի հետ, որի մի մասը գրավված է»,-նշել է Քերիմլին` հավելելով, որ «նման մոտեցումը դատապարտված է անհաջողության»: Բացի այդ, հայտարարության մեջ, որ տարածվել է մամլո ասուլիսի ժամանակ ոչ կառավարական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) կողմից, նշվում է, որ «Մինսկի խումբը մոտենում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը երկակի չափանիշներով»: «Ադրբեջանը պետք է հրաժարվի Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններից, միջազգային կազմակերպություններից պահանջի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, ռազմական գործողություն սկսի զավթված տարածքները ազատելու համար»,-ասվում է ՂԱԿ-ի հայտարարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |