Ռ.Քոչարյան. Համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը 7 հունիսի 2006 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) միշտ եղել է արդյունավետորեն գործող կառույց, սակայն այս կազմակերպությունը մեծ ներուժ ունի: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որը նրա օգնական Վիգեն Սարգսյանն ընթերցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 27-րդ ընդլայնված նիստի բացմանը Երեւանում: ՀՀ նախագահն ընդգծել է փոխադարձ ներդրումների խրախուսման եւ տարածաշրջանում մրցակցային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը, հատկապես տրանսպորտի, մշակութային եւ գիտական ծրագրերի զարգացման ոլորտում: Իր ուղերձում Ռ.Քոչարյանը կարեւորել է նաեւ մասնակից երկրների համագործակցության զարգացումը խրախուսելը առանց սպասելու առկա տարածաշրջանային հակամարտությունների եւ տարաձայնությունների կարգավորմանը: «Համագործակցությունն ինքնին կարող է նպաստել այդ հակամարտությունների կարգավորմանը»,-գտնում է Ռ.Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |