Ա-320-ի «սեւ արկղերը» կվերծանվեն մեկուկես ամսվա ընթացքում 7 հունիսի 2006 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում կործանված Ա-320-ի հայկական աէրոբուսի «սեւ արկղերը» կարող են վերծանվել մեկուկես ամսվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: «Այն ժամկետը, որ մենք ենթադրում էինք` մեկուկես ամիսը, դա իրատեսական է: Ես ի նկատի ունեմ ինքնագրիչների վերականգնումը»,-հայտարարել է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության ղեկավարը: Նրա խոսքերով, այժմ ինքնագրիչների հետ աշխատում են մասնագետները, թարգմանվում են հայ օդաչուների խոսակցությունները: Ավելի վաղ Միջպետական ավիացիոն կոմիտեի օդային տրանսպորտում հետաքննությունների կենտրոնի ղեկավար Ռուդոլֆ Թեյմուրազովը հայտարարել էր, թե «սեւ արկղերի» վերծանման համար կպահանջվի 15 օր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը կործանվեց 2006 թվականի մայիսի 3-ին վայրէջքի գնալով Սոչիի օդանավակայանում: Վթարի արդյունքում զոհվեցին բոլորը` 105 ուղեւորները եւ անձնակազմի ութ անդամները: Վթարի պատճառները հետաքննում է Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովը` Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |