Ասաֆ Հաջիեւ. Վաղ թե ուշ Երեւանի եւ Բաքվի միջեւ համագործակցություն կհաստատվի 7 հունիսի 2006 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն ղարաբաղյան հակամարտության լիակատար կարգավորումից հետո: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՍՏՀԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը, որը մասնակցում է ՍՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 27-րդ նիստին: «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատերազմական վիճակում են: Քանի դեռ պատերազմը չի դադարել, անիմաստ է խոսել որեւէ համագործակցության մասին»,-գտնում է նա: Միեւնույն ժամանակ Ա.Հաջիեւը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերձավոր հարեւաններ են, եւ վաղ թե ուշ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, համագործակցությունը երկու երկրների միջեւ կհաստատվի: Ա.Հաջիեւը նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հույս կա, որի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |