ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն առաջարկում է 2007 ֆինանսական տարում 34,2 մլն դոլար տրամադրել Հայաստանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն նախօրեին քվերակել է 2007 թվականին Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալը կրճատելու օգտին: Ինչպեա հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, կոմիտեն առաջարկում է 2007 ֆինանսական տարում 50 մլն դոլար տրամադրել Հայաստանին: Միեւնույն ժամանակ հատկացումների կոմիտեն հանդես է գալիս Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական ֆինանսական օգնության հարցում հավասարակշռություն պահպանելու օգտին: Փաստաթուղթն առաջարկում է 3, 5 մլն-ական դոլար հատկացնել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչը յուրօրինակ ազդանշան է Բաքվի համար շարունակվող ռազմատանեչ հայտարարությունների անարդյունավետության մասին:

Բացի այդ, կոմիտեն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն 5 մլն դոլար հատկացնելու օգտին:



Հաջորդ քայլը կլինի օրինագծի ընդունումը ողջ Սենատի կողմից: Այնուհետեւ կհամապատասխանեցվեն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախապատրաստած փաստաթղթերը: Նշենք, որ Ներկայացուցիչների պալատը, իր հերթին, առաջարկել է Հայաստանին հատկացնել 62 մլն դոլար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---