ԵԱՀԿ ՄԽ համանախագահները օգոստոսին Փարիզում խորհրդատվություններ են անցկացնելու15 հուլիսի 2006 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են օգոստոսին Փարիզում հերթական խորհրդատվություններն անցկացնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Թուրքիայում նա հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, ով հայտնել է, որ հուլիսի վերջում կամ օգոստոսի սկզբում պատրաստվում է այցելել Երեւան, հետո` Բաքու:Բրայզայի այցի ժամանակ կվերլուծվի իրադրությունը եւ կդիտարկվի բանակցային գործընթացի առաջխաղացման հնարավորությունը: «Ամերիկացի դիվանագետը մի շարք առաջարկներ ունի: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հերթական հանդիպման հարցը դեռ բաց է մնում: Այն կդիտարկվի տարածաշրջան Մ. Բրայզայի այցելության ժամանակ»,- ասել է Մամեդյարովը, հայտնում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |