ԱՄՆ Սենատը վերադառնում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության քննարկմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի սենատը օգոստոսի 1-ին կքննարկի Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը հավանության արժանացնելու հարցը: Գործող կարգի համաձայն, հարցի քննարկումը կարող է դադարեցնել անգամ մեկ սենատորը, բայց այդպես պատահում է շատ հազվադեպ: Այնուամենայնիվ, Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ակնկալում է, որ գոնե մեկ սենատոր կանի այդ բանը: Ինչպես արդեն հայտնվել էր, Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Կոնգրեսը չհաստատի նոր դեսպանի թեկնածությունը, քանի դեռ Հոգլանդը հստակ ձեւակերպումներ չի տվել հայերի Ցեղասպանության փաստի առնչությամբ: Այսօրվա դրությամբ,Արտասահմանյան հարցերով հանձնախմբի 18 անդամ-սենատորներից 9-ը նոր դեսպանի դեմ են հանդես գալիս, հայտնում է ANCA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---